«Հայաստանի ղեկավարությունը պետք է գիտակցի, որ պանիրը եվրոպական մկան թակարդում անվճար չի լինելու»,- իր թելեգրամ-ալիքում գրել է ՌԴ Պետդումայի միջազգային հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Սլուցկին: Պատգամավորի կարծիքով՝ առևտրային արտոնությունները Հայաստանի տարածքում հակառուսական հենակետ ստեղծելու վճարն են։                
 

Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է ևս 4 աճյուն

Կուբաթլուի հատվածից հայտնաբերվել է ևս 4 աճյուն
14.02.2021 | 14:45

Երեկ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում, Որոտանի (Կուբաթլու) հատվածից հայտնաբերվել է ևս 4՝ նախնական տվյալներով ռազմագործողությունների մասնակիցների աճյուններ, փոխանցում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը: Նրանց ինքնությունը պարզելու համար նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:


Փրկարար-որոնողական աշխատանքները կշարունակվեն փետրվարի 15-ին:
ԱԻՊԾ-ից հայտնում են նաև, որ հրադադարից հետո որոնումների արդյունքում հայտնաբերվել է 1378 աճյուն:

Դիտվել է՝ 8237

Մեկնաբանություններ